25 հունվարի 2011 - 14:00 AMT
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի է ունեցել ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո ակցիա

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի է ունեցել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո ակցիա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Դեռևս հատյնի չէ բացվելու է արդյոք դեսպանատանը սգո մատյան: «Մենք սպասում ենք Մոսկվայի հրահանգներին»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Մոսկվայում դեռ սուգ չի հայտարարվել: Հայտնի է, որ մարդիկ ծաղիկներ են բերում դեսպանատան շենքի մոտ և իրենց ցավակցությունն են հայտնում: