25 հունվարի 2011 - 14:43 AMT
Վլադիմիր Կազիմիրով. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դանդաղ առաջընթաց կա

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դանդաղ առաջընթաց կա: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի առաջին տեղակալ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Ըստ նրա, ղարաբաղյան խնդիրը հսկայական համբերություն և ժամանակ է պահանջում: Նա հիշեցրել է, որ փաստաթուղթ գոյություն ունի հրադադարի մասին:«Երևանն ու Լեռնային Ղարաբաղը առաջարկում էին վերադառնալ այդ փաստաթղթի կատարմանը, սակայն Բաքուն տարօրինակ դիրքորոշում է որդեգրել՝ լռության մատնել հրադադարի մասին համաձայնագիրը»,-հիշեցրել է նախկին համանախագահը: Ըստ Կազիմիրովի, ադրբեջանական կողմի նման դիրքորոշումը ցույց է տալիս, թե ապագայում ինչպես է կատարվելու ղարաբաղյան կարգավորման մասին խաղաղ պայմանագիրը: