25 հունվարի 2011 - 15:37 AMT
Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գծով գլխավոր բանակցողը դառնալու շանս ունի, գտնում է Սերգեյ Միխեևը

Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գծով գլխավոր բանակցողը դառնալու շանս ունի: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը: «Խնդիրն այն է, որ Երևանն ու Բաքուն չեն կարողանում պայմանավորվել: Նրանց դիրքորոշումներն անհամատեղելի են 90 տոկոսով»,-ասել է ռուս փորձագետը: Ըստ նրա, ղարաբաղյան կարգավորման գործընթացում շահեր ունեն ինչպես կողմերը, այնպես էլ միջնորդները, սակայն ղարաբաղյան կարգավորման խնդիրների համար պատասխանատվությունն ու մեղքը պետք չէ բարդել միջնորդների, մասնավորապես, Ռուսաստանի վրա: