25 հունվարի 2011 - 16:31 AMT
Երևանի ջազային քոլեջի շրջանավարտները հորդորում են վերանայել քոլեջի լուծարման մասին որոշումը

Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի շրջանավարտները խնդրում են ՀՀ կառավարությանը վերանայել որոշումը ջազային քոլեջը Մշակույթի պետական քոլեջի հետ միավորելու մասին:

«Ջազային քոլեջը շատ լավ հիմք ունի, դա ուղղակի քոլեջ չէ, այլ դպրոց, որի որակի մասին խոսելն ավելորդ է: Ողջ ԽՍՀՄ-ում կան ընդամենը երեք նման հաստատություն, որոնցից մեկը՝ Երևանում: Չի կարելի քանդել այն, ինչ կայացել է մեծ ջանքերի գնով: Ի դեպ, այդ քոլեջների ուղղվածությունը բոլորովին տարբեր է»,-մամլո ասուլիսում հայտարարել է քոլեջի շրջանավարտ, երգչուհի Նառան:

Իր հերթին Երգի պետական թատրոնի դասախոս Գայանե Հովհաննիսյանը հավելել է, որ արվեստագետները պետք է հավաքվեն և գնան ՀՀ վարչապետի մոտ այդ հարցի լուծումը գտնելու համար: