25 հունվարի 2011 - 17:15 AMT
«Փյունիկն» ընկերական խաղում զիջել է «Ավանգարդին»

Հայաստանի 2010 թվականի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» Սոչիում առաջին ձմեռային հավաքի ժամանակ առաջին ընկերական խաղն է անցկացրել Կուրսկի «Ավանգարդ» թիմի հետ: Խաղն ավարտվել է Վարդան Մինասյանի սաների պարտությամբ՝ 3:1: «Փյունիկի» միակ գոլը խփել է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Ակումբին է միացել արդեն Էդգար Մանուչարյանը, որի պայմանագիրը «Կարպատների» հետ չկայացավ: 2011թ. «Փյունիկում» հանդես կգա նաև Արտակ Ալեքսանյանը, որն ակումբին կմիանա ավելի ուշ:

Հունվարի 29-ին «Փյունիկը» ուժերը կչափի Սոչիի «Ժեմչուժինայի» հետ: Հունվարի 30-ին թիմը կվերադառնա Երևան, իսկ հաջորդ հավաքը կանցկացնի Կիպրոսում՝ փետրվարի 3-17-ը: