25 հունվարի 2011 - 17:19 AMT
Արտակ Շաքարյան. Ահմեդ Դավութօղլուն իսկապես հավատում է իր ասածին

«Ահմեդ Դավութօղլուին որոշ առումով կարելի է ռոմանտիկ կամ իդեալիստ անվանել: Ավելին`նա իսկապես հավատում է իր ասածին, այսինքն չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, այլ կան շահեր: Այն է, ելնելով Թուրքիայի շահերից, Թուրքիայի ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանն ու Թուրքիան թշնամիներ չեն, այլ պոտենցիալ բարեկամներ են»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Սակայն, նրա կարծիքով, տվյալ դեպքում խոսքը գործի հետ չի համընկնում: «Անկարան ոչինչ չի անում, որպեսզի իր արտգործնախարարի խոսքը գործի վերածի»,- նշեց Շաքարյանը: