25 հունվարի 2011 - 17:35 AMT
«Կրասնոդարը» շուրջ 3 մլն դոլար կվճարի Յուրա Մովսիսյանի համար

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ռուսական «Կրասնոդար» ակումբ կկազմի 15 մլն դանիական կրոն, որն հավասարազոր է 2 մլն 700 հազար դոլարի, հայտնում է bold.dk-ն: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ ֆուտբոլիստը հանդես կգա «Կրասնոդարում»:

2010թ. ֆուտբոլիստը հանդես է եկել դանիական «Ռանդերսի» կազմում: Մովսիսյանը համաձայնվել էր խաղալ «Կրասնոդարում» միայն այն դեպքում, եթե ակումբը իրավունք ստանա մասնակցելու Ռուսաստանի պրեմիեր-լիգային: