Բուլղարահայ թենիսիստուհի Մագդալենա Մալեևա Բերբերյանը Բուլղարիայի հավաքականի կազմում իսրայելական Էյլաթ քաղաքում կմասնակցի 2011թ. Դաշնության գավաթի մրցաշարի Եվրոպա-Աֆրիկա գոտու առաջին խմբի խաղերին, հայտնում է gotennis.ru-ն:
«Դժվար էր նման պատասխանատու որոշում կայացնել, սակայն թիմի ավագ Դորա Ռանգելովան համոզեց ինձ: Ես պատրաստ չէի, քանի որ հոգ եմ տանում իմ երկու երեխաների մասին: Սակայն, ես կարողացա մարզվել Բորիս Բեկկերի և Բոյկո Բորիսովի հետ»,-ասել է Բերբերյանը:
Բերբերյանից բացի, որը թենիս վերադարձավ տևական ընդմիջումից հետո 2010 թվականի սեպտեմբերին և անմիջապես հաղթեց երկրի ազգային առաջնությունում, Բուլղարիայի հավաքական են հրավիրվել Ցվետանա Պիրոնկովան, Էլիցա Կոստովան և Դիա Եվտիմովան:
Բերբերյանը Բորիս Բեկկերի և Բոյկո Բորիսովի հետ մասնակցել է ցուցադրական խաղի 2010թ. օգոստոսին: