25 հունվարի 2011 - 20:52 AMT
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է Trend-ը, հղում անելով ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության մամլո ծառայությանը, այցելության ժամանակ իրականացվել է ռազմագերիների առողջության մոնիթորինգ, նրանցից մեկին նամակ է փոխանցվել իր ընտանիքից: