26 հունվարի 2011 - 10:09 AMT
Աբովյանի գազապահեստ-կայանում 2011 թվականին ավելացել են պահեստավորված գազի ծավալները

Ինչպես նշվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ծավալի ավելացումը պայմանավորվեց գազապահեստարանում ամենամեծ ու տարողունակ նոր հորի կառուցմամբ, որի շինարարությունը սկսվել էր դեռևս 2006 թվականին և շահագործմանը հանձնվեց անցած տարվա հոկտեմբերին:

Ստորգետնյա գազապահեստարանի տարողունակությունը ներկայում հասցվել է 140 մլն. խ. մ-ի:

2010 թվականի ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով ներդրվել է 643 մլն դրամ:

2011-2013 թվականներին կշարունակվեն լվացման աշխատանքները ևս երկու ստորգետնյա հորերում, ինչը երեք տարի անց հնարավորություն կընձեռի ևս 42-43 մլն խոր.մ-ով ավելացնել գազի պահեստավորման ծավալները: