26 հունվարի 2011 - 11:29 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիան չի կարող դառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դա անհնար է

«Ես չէի ցանկանա մեկնաբանել կոնկրետ մարդու արտահայտությունները, բայց ինչ վերաբերվում է արտահայտությունների իմաստին, ապա դոկտոր Մինաևը չի սխալվում. Իրանն իսկապես ԵԱՀԿ անդամ չէ: Հանգամանքների որոշակի դասավորության դեպքում Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, բայց հանգամանքների նման դասավորություն բացարձակապես անհնար է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կմնան Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Ադրբեջանական 1news.az գործակալությունը հրապարակել է ռուս քաղաքագետ Մաքսիմ Մինաևի կարծիքն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ում կարելի է փոխարինել Ֆրանսիային: «Հնարավոր է, Թուրքիայով կամ Իրանով` երկրներ, որոնք սահմանակից են ինչպես Ադրբեջանին այնպես էլ Հայաստանին, և տարածաշրջանի երկրներ են: «Ճիշտ է, եթե չեմ սխալվում, Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, սակայն նման սցենարը հնարավոր եմ համարում հանգամանքների որոշակի դասավորության դեպքում»,- ասել է Մինաևը: