26 հունվարի 2011 - 13:58 AMT
ԼՂՀ միջազգային ճանաչումը չպետք է կախված լինի բանակցային գործընթացից

2011 թվականին լուրջ առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Ըստ նրա, այս տարի ԵԱՀԿ ՄԽ-ն կվարի բանակցությունները շարունակելու և ստատուս-կվոն պահպանելու քաղաքականություն: Ինչպես նշել է նախկին պատգամավորը, այսօր սպառնալիք կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և փորձի ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը:

Գեղամ Բաղդասարյանը նշել է, որ բանակցություններին զուգահեռ պետք է վարել ԼՂՀ միջազգային ճանաչման քաղաքականություն: «ԼՂՀ միջազգային ճանաչումը չպետք է կախված լինի բանակցային գործընթացից»,-հայտարարել է Բաղդասարյանը: