26 հունվարի 2011 - 14:30 AMT
2010-ին Հայաստանում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.7 տոկոսով

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում նվազագույն միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.7 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ և կազմել 108 852 դրամ: Ինչպես հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2010-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աշխատավարձի մակարդակը բարձրացել է 26.6 տոկոսով:

Բյուջետային կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը հաշվետու շրջանում աճել է 3.4 տոկոսով` կազմելով 87 807 դրամ, իսկ արտաբյուջետային կազմակերպություններում աճել է 6.7 տոկոսով` կազմելով 135 688 դրամ:

Միաժամանակ, 2010-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 6.7 տոկոսով` կազմելով 78800 մարդ: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 1.4 տոկոսով: