26 հունվարի 2011 - 17:07 AMT
«ԱրմենՏելը» IP-հեռուստատեսության ծառայությունների թեստավորում է անցկացնում

«ԱրմենՏելը» IP-հեռուստատեսության (IPTV) ծառայությունների թեստավորում է անցկացնում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքով` նախագծում կատարված ներդրումների ծավալը կազմում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծառայությունը շահագործման կհանձնվի, երբ նրա որակը համապատասխանի ընկերության կողմից առաջադրվող բարձր մակարդակին: IPTVգործարկմանը խոչընդոտում են հին հիմնական բաժանորդագծերը, ինչի պատճառով կարող է վատթարանալ հեռարձակումը: