26 հունվարի 2011 - 17:22 AMT
«Շախտյորը» հաղթել է «Սպարտային» 1:2 հաշվով

Հունվարի 26-ին «Շախտյորը» հանդիպել է Չեխիայի «Սպարտային» Dubay Cup մրցաշարի եզրափակիչ խաղում: Միրչա Լուչեսկուի սաները հաղթել են 1:2 հաշվով: «Շախտյորի» երկրորդ գոլը Հենրիխ Մխիթարյանի փոխանցմամբ խփել է Լուիս Ադրիանոն:

Դա երկու օրդա ընթացքում «Շախտյորի» երկրորդ հանդիպումն էր «Սպարտայի» հետ, հունվարի 25-ին թիմերը ոչ ոքի խաղացին՝ 1:1, հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Այնուհետև «Շախտյորը» կմեկնի Իսպանիա, որտեղ կմասնակցի Արևելյան Եվրոպայի ու Սկանդինավիայի երկրների Copa del Sol մրցաշարին: