26 հունվարի 2011 - 17:33 AMT
ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը

Թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե միջազգային կազմակերպությունները պահանջում են փակել ՀԱԷԿ-ը, չեն համապատասխանում իրականությանը; Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ատոմային կայանի գլխավոր ճարտարագետ Մովսես Վարդանյանը:

Ըստ թուրք քաղաքագետ. Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների TURKSAM կենտրոնի ղեկավար Սինան Օհանի հայտարարության, «Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, սակայն, առաջին հերթին, այն սպառնում է Թուրքիային»:

«Դա թուրքերի հայտարարությունն է, իսկ ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասել է Մովսես Վարդանյանը:

Գործող ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ., այժմ գործում է միայն երկրդրո բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների գնահատականների ՀԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016 թվականը: