26 հունվարի 2011 - 18:47 AMT
Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները քննարկել են հարկային և մաքսային հարցերը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) ներկայացուցիչները, ՏՏ զարգացման աջակցության խորհրդի աշխատանքային խումբը և ՏՏ ձեռնարկությունների միությունը (UITE) կլոր սեղանի ընթացքում քննարկել են ՏՏ ոլորտում հարկադրումը և մաքսային տուրքերը: Այդ հարցերը ներկայացվելու են ՏՏ զարգացման աջակցության խորհրդի հաջորդ նիստում ՀՀ վարչապետի նախագահությամբ:

Հարկային և մաքսային հարցերն արծարծելու նպատակով, որոնք անհանգստացնում են Հայաստանի ՏՏ ընկերություններին, 2010-ի հոկտեմբեր-դեկտեմբերին EIF-ը և UITE-ն մի շարք քննարկումներ են անցկացրել հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, մշակվել են առաջարկներ օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Մասնավորապես, առաջարկվել է պարզեցնել մաքսային գործընթացները հայկական ՏՏ ընկերությունների համար: