Լիբանանցի վերլուծաբան Էլիաս Բեջանին և Քուվեյթի Alseyiasi թերթը հաղորդում են այն մասին, որ արևմտյան գերտերությունները պատրաստ են հակահարված տալ Սիրիայի, Իրանի ու «Հեզբոլլահի» ծրագրերին Լիբանանում: Alseyiasi-ն, հղում անելով «աղբյուրին արևմտյան հետախուզությունում», հաղորդում է, որ Լիբանանի ափերին են մոտենում երկու հզոր ռազմածովային խմբավորումներ: Ըստ Բեջանիի, խմբավորումներում ընդգրկված են «երկու ատոմային ավիակիր, 30 մարտական նավ և 5800 ծովային հետևակայիններ: Նավերը շարժվում են Պարսից ծոցից:
Արևմտյան նավատորմերի հրամանատարությանը հստակ հրահանգ է տրված հետևել իրադարձությունների զարգացմանը և թույլ չտալ, որպեսզի իշխանությունը երկրում գրավեն սիրիամետ տարրերն ու «Հեզբբոլահը»: