26 հունվարի 2011 - 18:51 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեիի մրցաշարում կիսել է միավորները Անիշի Գիրիի հետ

Վեյկ ան Զեեիի մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորները Անիշի Գիրիի հետ (Հոլանդիա): Արոնյանը խաղացել է սև ֆիգուրներով, և պարտիան ավարտվել է 26-րդ քայլում: Հայ շախմատիստն ունի 6.5 միավոր:

Ոչ ոքի է ավարտվել Վլադիմիր Կրամնիկ-Յան Սմիթս պարտիան: Մնացած 5 պարտիաները շարունակվում են: