26 հունվարի 2011 - 19:46 AMT
Վլադիմիր Պուտին. Ահաբեկչությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում կապ չունի Չեչենական հանրապետության հետ

Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախնական տվյալներով, ահաբեկչությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում կապ չունի Չեչենական հանրապետության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով` Ռուսաստանն ահաբեկիչների հետ բանակցությունների չի գնա: «Պետք է անողոք պայքար մղել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ»,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Հունվարի 24-ին մահապարտ-ահաբեկիչը պայթեցրեց իրեն «Դոմոդեդովո» օդանավակայանում: 35 հոգի զոհվեցին, 110-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: