27 հունվարի 2011 - 10:45 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի 10-րդ տուրում ոչ ոքիից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը

Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը Անիշ Գիրիի հետ 10-րդ տուրում ոչ ոքի է խաղացել և 6.5 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը:

Առաջատարներ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) հաղթանակներ են տարել և Արոնյանից առաջ են 0.5 միավորով:

11-րդ տուրում հայ գրոսմայստերը հանդիպելու է Ռուսլան Պոնոմարյովի հետ (Ուկրաինա):

B մրցաշարում Գաբրիել Սարգսյանն իր առաջին պարտություն է կրել Լե Կուանգ Լյեմից (Վիետնամ) և 6 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Հաջորդ տուրում Սարգսյանը խաղալու է Լորան Ֆրեսինեի հետ (Ֆրանսիա):