27 հունվարի 2011 - 13:23 AMT
«Առէկսիմբանկ` Գազպրոմբանի խումբ» ՓԲԸ-ի շահույթը 2010-ին ավելացել է 5 անգամ

2010-ի ընթացքում «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի շահույթը 2009-ի համեմատ ավելացել է 5 անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, շահույթի հիմնական աղբյուրները եղել են տոկոսային և կոմիսիոն եկամուտները:

Բացի դրանից, 2010-ի ընթացքում բանկի ակտիվներն աճել են 72.8 տոկոսով և 2010-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 67.4 մլրդ դրամ: Բանկի վարկային ներդրումներն աճել են 130.8 տոկոսով` կազմելով 49.4 մլրդ դրամ: Հիմնական ցուցանիշների աճի տեմպերով 2010-ին բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում: