28 հունվարի 2011 - 10:34 AMT
Հայկական բանակը 19 տարեկան է

Հունվարի 28-ին լրացավ Հայկական Զինված Ուժերի 19 տարին: Ավանդույթի համաձայն, վաղ առավոտյան պետության ղեկավարությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում են ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների «Եռաբլուր» հուշահամալիր:

1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետկոմիտեն (Նախարարների խորհրդին առընթեր), իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին ընդունվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայոց Ազգային Բանակի ստեղծման մասին պատմական որոշումը: