28 հունվարի 2011 - 12:34 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի շախմատի առաջնությունում

Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է վստահորեն հանդես գալ Հայաստանի շախմատի առաջնությունում: 9-րդ տուրում նա սև ֆիգուրներով հաղթեց Դավիթ Պետրոսյանին ու մեկ միավորով ավելացրեց իր առավելությունը մրցակիցների հանդեպ:

5,5-ական միավոր ունեն 5 շախմատիստներ՝ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Մինչ առաջնության ավարտը մնացել է 2 տուր, վերջին տուրը կանցնի հունվարի 29-ին: