«Դինամո» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցել են 140 ըմբշամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:
Հայաստանի չեմպիոններ են դարձել Միհրան Ջաբուրյանը (55 ք/կ), Աշոտ Տերտերյանը (60 ք/կ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 ք/կ), Մուսա Մուրթազալիևը (74 ք/կ), Հաջիմուրադ Մահոմեդովը (84 ք/կ), Էդգար Ենոքյանը (96 ք/կ) և Ռուսլան Բասիևը (120 ք/կ):
«Մենք պատրաստվելու ենք Գրան պրիին, որը տեղի է ունենալու փետրվարի 11-13-ը Ստամբուլում: Այնուհետև փետրվարի 15-ից մարտի 5-ն անցկացնելու ենք համատեղ հավաք Վրաստանի հավաքականի հետ, որից հետո մարզիկները որոշ ժամանակ մարզվելու են անհատական»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդասարյանը: