28 հունվարի 2011 - 13:22 AMT
«Արմավիան» հունվարի 18-ից փետրվարի 23-ը 20 տոկոս զեղջ կսահմանի բոլոր տղամարդկանց համար

«Արմավիա» ընկերությունը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, հունվարի 18-ից փետրվարի 23-ը 20 տոկոս զեղջ կսահմանի 18 տարին լրացած բոլոր տղամարդկանց համար, որոնք կմեկնեն «Արմավիայի» ուղիղ չվերթներով:

«Ինքնաթիռներում տղամարդկանց հաճելի անակնկալ է սպասում»,-ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: