28 հունվարի 2011 - 13:58 AMT
Վրաստան-ՌԴ ավտոմայրուղին փակվել է ձնահյուսի վտանգի պատճառով

Տրանսկովկասյան մայրուղին, որը կապում է Ռուսաստանը և Հարավային Օսեթիան, հունվարի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին ձյան հետևանքով փակվել է բեռնատար մեքենաների անցումի համար, «Ռիա Նովոստիին» հաղորդել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն:

Նրա խոսքերով, Ռոքի լեռնանցքում, որով անցնում է Տրանսկովկասյան մայրուղին, անընդհատ ձյուն է գալիս: «Թեև ձյան ծածկույթի բարձրությունը կրիտիկական չէ, փրկարարների կարծիքով, որոնք ապահովում են ճանապարհի անվտանգությունը, բեռնատար տրանսպորտը որոշակի դժվարություններ է կրում լեռնանցքով անցնելիս»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:

«Դրա հետ կապված` հունվարի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին որոշում է ընդունվել սահմանափակել բեռնատար մեքենաների անցումը Տրանսկովկասյան մայրուղով մինչև հատուկ կարգադրություն ստանալը, այդ սահամանփակումը չի տարածվում մարդատար տրանսպորտի վրա»,- հավելել է Ստարչենկոն: