28 հունվարի 2011 - 14:14 AMT
Բաքուն կբողոքի ICAO՝ Արցախի Հանրապետությունից իրականացվելիք ավիաչվերթերի առնչությամբ

Բաքուն դեմ է Ադրբեջանի կողմից չարտոնված ավիաթռիչքներին Լեռնային Ղարաբաղից և բողոքելու է: «Մենք թույլ չենք տա չարտոնված թռիչքներ մեր երկրի օդային տարածքում»,-հայտարարել է AzAl-ի մամլո ծառայության ղեկավար Մագերամ Սաֆարլին «Ինտերֆաքս» գործակալությանը:

Այդպես է նա մեկնաբանել հաղորդագրությունները Երևանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու Լեռնային Ղարաբաղի մտադրության մասին:

«Անկասկած, դրան խոչընդոտելու համար մենք կդիմենք Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: Խոսք լինել չի կարող Լեռնային Ղարաբաղի և արտերկրի պետությունների միջև ավիահաղորդակցության մասին»,-ասել է նա:

Այս տարվա մայիսին նախատեսվում է բացել Ստեփանակերտի նոր օդանավակայանը և վերջին 20 տարում առաջին անգամ իրականացնել Երևան-Ստեփանակերտ-Երևան չվեթրը՝ «էյր Արցախ» նորաստեղծ ընկերության միջոցով: