28 հունվարի 2011 - 15:06 AMT
Երևանում տեղի կունենա սեմինար Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի վերաբերյալ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Երևանում կազմակերպում է Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի (High Performance Computing) վերաբերյալ երկօրյա սեմինար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հիմնադրամի մամլո ծառայությունից, սեմինարը կազմակերպվում է ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի հիմնում Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակում: Փետրվարի 2-ից 3-ը կայանալիք սեմինարը կվարեն Հնդկաստանից ժամանած փորձագետները՝ պ-ն Ա.Ռաջան և պ-ն Ս. Ագրավալը: