28 հունվարի 2011 - 16:09 AMT
Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր կստորագրի լեհական «Յագելլոնիա» ակումբի հետ

«Ռանդերս» ֆուտբոլային ակումբը (Դանիա) համաձայնել է վաճառել պաշտպան Ռոբերտ Արզումանյանին լեհական «Յագելլոնիա» ակումբին (Բելոստոկ):

Հայաստանի հավաքականի պաշտպանն այժմ գտնվում է Բելոստոկում, որտեղ պայմանագիր կկնքի ակումբի հետ, հաղորդում է «Ռանդերսի» պաշտոնական կայքը:

Մինչ այդ նա փորձաշրջան էր անցել մեկ այլ լեհական ակումբում` «Սլասկում», սակայն ակումբի հետ համաձայնություն ձեռք չբերվեց:

Լեհաստանի առաջնությունում «Յագելլոնիան» 30 միավորով առաջին տեղում է: