28 հունվարի 2011 - 16:34 AMT
Ֆրանսիան կողմ է Հունաստանի և Թուրքիայի սահմանին պատնեշի կառուցմանը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն Հունաստանի Ոստիկանական նախարարության ղեկավար Խրիստոս Պապուցիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան սատարում է Հունաստանի և Թուրքիայի սահմանին պատնեշի կառուցմանը, որը կոչված է խոչընդոտելու անօրինական միգրացիային:

Նախարարն ավելացրել է նաև, որ ինքը դեմ է նման պատնեշի համեմատությանը Բեռլինի պատի կամ Եվրոպայում այլ հայտնի բաժանարար գծերի հետ, հաղորդում է greecetoday.ru-ն: