28 հունվարի 2011 - 16:46 AMT
ՀԱԿ. ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի վերականգնումն անընդունելի է

ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի վերականգնումն անընդունելի է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ն արդեն բազմիցս հայտարարել է այդ հարցում իր դիրքորոշման մասին:

«Ենթակոմիտեի վերականգնումը ուշադրությունը կշեղի ԵԱՀԿ ՄԽ-ում ղարաբաղյան հարցի քննարկումից»,-ասել է նա՝ հավելելով, որ դա նաև հնարավորություն կտա ադրբեջանական կողմին ամրապնդել իր դիրքերը ղարաբաղյան հարցում նաև այլ ձևաչափերում: Զուրաբյանը նշել է նաև, որ մինչ 1998թ. Հայաստանին հաջողվում էր բանակցային գործընթացը պահել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը: ՀԱԿ-ի համակարգողը չի բացառել ենթակոմիտեի վերաբացման հնարավորությունը: