29 հունվարի 2011 - 10:45 AMT
Էդուարդ Շարմազանով. Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի հետ արդյունավետ չի կարող լինել

Հայաստանը եւ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով նշել են, որ նման հանձնաժողովը խանգարելու է բանակցային գործընթացին եւ այդ առումով չի կարող օգտակար լինել: Այդ մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանաձնաժողովի նախագահի ընտրությունը:

Պատասխանելով այդ կառույցի ստեղծման պարագայում, դրա հետ Հայաստանի հնարավոր համագործակցության մասին հարցին, պատգամավորն ասաց, որ այդ անօգուտ կառույցի հետ համագործակցությունը արդյունավետ չի կարող լինել:

Եվրոպայի խորհրդի հունվարի 28-ի նիստում տեղի է ունեցել քվեարկություն ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանաձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, քվեարկության արդյունքում որոշվել է վերսկսել ենթահանձնաժողովի աշխատանքը: