29 հունվարի 2011 - 15:16 AMT
Կահիրեում վերականգնվել է բջջային կապը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վերականգնվել է բջջային կապը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով իսպանական EFE գործակալությանը, բոլոր երեք օպերատորները վերականգնել են աշխատանքը Կահիրեում տեղի ժամանակով 10:00-ին: Այնուամենայնիվ, ծանրաբեռնվածության պատճառով բջջայի կապը խափանումներով է աշխատում: Ինտերնետը դեռևս անհասանելի է:

Եգիպտոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը՝ նախագահ Մուբարաքի հրաժարականի պահանջով: