29 հունվարի 2011 - 15:17 AMT
«Փյունիկը» ընկերական խաղում հաղթել է «Ժեմչուժինային»

Հունվարի 29-ին Հայաստանի գավաթի գավաթակիր և Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում հաղթել է «Ժեմչուժինա-Սոչի» թիմի փոխարինող կազմին:

Խաղն անցել է «Յունոստ» մարզահամալիրում: Երևանյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով: Գոլը խփել է հարձակվող Գևորգ Ղազարյանը: Իր առաջին խաղն է «Փյունիկի» կազմում անցկացրել Արտակ Ալեքսանյանը:

Առաջին ընկերական խաղում Վարդան Մինասյանի սաները 1:3 հաշվով զիջեցին Կուրսկի «Ավանգարդին»:

«Փյունիկը» Հայաստան կվերադառնա հունվարի 30-ին, իսկ փետրվարի 3-ին հավաքի կմեկնի Կիպրոս: