29 հունվարի 2011 - 15:45 AMT
10 տարի առաջ հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը

10 տարի առաջ հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Ֆրանսիայի Ազգային Ժողովը 2001 թվականի հունվարի 18-ին միաձայն ընդունեց օրինագիծը: 2000 թվականի նոյեմբերի 8-ին բանաձևն ընդունեց ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը` Սենատը: