29 հունվարի 2011 - 17:17 AMT
Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ

Այսօր Երևանում կայացավ Հայաստանի Երիտասարդական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀԵԿ-ը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության հետ միավորման մասին: «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը ողջունեց ՀԵԿ որոշումը:

Երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր գլխավորած կուսակցության քաղաքական կուրսը համահունչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին: Բաբայանը հաղորդեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ միավորման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2010թ. նոյեմբերին: