30 հունվարի 2011 - 16:03 AMT
Թուրք հաքերները կոտրել են Smart Systems հայկական հոսթինգ պրովայդերի սերվերը

Smart Systems հայկական հոսթինգ պրովայդերի սերվերը գրոհի է ենթարկվել մի խումբ հաքերների կողմից, որի արդյունքում շարքից դուրս են եկել 295 հայկական կայքեր: Այդ կայքերում տեղադրվել են թուրքերենով հակահայկական կարգախոսներ: Դրանց շարքում են` Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ), POPOK գովազի միջազգային փառատոնի կայքերը, մի շարք օնլայն խանութների և կոմերցիոն ընկերությունների կայքեր: Չի աշխատում նաև job.am կայքը, երգչուհի Էմմի կայքը: Մի քանի կայքեր արդեն վերականգնվել են (Smart Systems-ի կայքը, i-shop.am, eurovision.am, wedding.am և այլն):