30 հունվարի 2011 - 16:13 AMT
Հայ ձյուդոիստը հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ

Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Աշխարհի գավաթի երկրորդ օրը հայ ձյուդոիստ Հակոբ Առաքելյանը մինչև 100 կգ ք/կ-ում վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Զաուր Բագիրովի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, առաջնությանը մասնակցելու համար Վրաստան են ժամանել տարբեր երկրների մարզիկներ, որոնք պայքարելու են ոչ միայն մեդալների, այլ նաև օլիմպիադային մասնակցելու միավորների համար: