31 հունվարի 2011 - 12:16 AMT
Ղրիմում տեղի կունենա «Սուրբ Խաչ 2011» հայ արվեստի ուխտագնացություն-փառատոնը

Հուլիսի 28-31-ը Սուրբ Խաչ եկեղեցում (Ղրիմ) տեղի է ունենալու «Սուրբ Խաչ 2011» հայ արվեստի ուխտագնացություն-փառատոնը` նվիրված Պայծառակերպության տոնին (Վարդավառ):

«Ուխտագնացություն-փառատոնը տեղի է ունենալու ՀԱԵ Ուկրաինական թեմի և Ղրիմի առաջնորդարանի հովանու ներքո»,- հաղորդել է փառատոնի կազմակերպիչ, ԱրմԷթնոՏուր գործակալության ղեկավար Արամ Գրիգորյանը:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, փառատոնի նպատակն է հայ երեխաների և երիտասարդների շարքում հոգևոր արժեքների վերածնունդը, հայկական ավանդական երաժշտության, երգ ու պարի պահպանումը և տարածումը, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների ներկայացուցիչների միջև բարեկամական և ստեղծագործական կապերի հաստատումը: