31 հունվարի 2011 - 13:30 AMT
Ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հովհաննես Դավթյանը զբաղեցրել է երրորդ տեղը

Մինչև 60 կգ քաշային կարգում 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը 4 մենամարտերից երեքում հաղթանակ է տարել: Երրորդ տեղի համար պայքարում նա հաղթել է Դավիթ Ասումբանիին (Վրաստան) և նվաճել բրոնզե մեդալ:

Նույն քաշային կարգում Գոռ Հարությունյանը նույնպես անցկացրել է 4 մենամարտ, բայց երկուսում պարտվել է և զբաղեցրել 7-րդ տեղը:

Մինչև 66 ք/կ-ում 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը 5 մարտերից 3-ում հաղթանակ է տարել, իսկ 2-ում` պարտություն: Նազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Աշխարհի գավաթից հետո հավաքականի հիմնական անդամները փետրվարին մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարերի: Բոլոր մրցաշարերը վարկանիշային են՝ խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի միավորներ: