31 հունվարի 2011 - 16:23 AMT
Մոսկվայում քննարկել են ԱՊՀ երկրներում հաշվապահական հաշվառման և աուդիտի բարելավմանն առնչվող հարցեր

2010թ. դեկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ Գործադիր կոմիտեին առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի նիստը, ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած ՀՀ ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Նիստում քննարկվել են ԱՊՀ երկրներում հաշվապահական հաշվառման և աուդիտի բարելավմանն առնչվող հարցեր: