31 հունվարի 2011 - 16:49 AMT
Յուրի Մովսիսյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ 3,5 տարի կտևի

Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Յուրի Մովսիսյանը հաջողությամբ անցավ բժշկական հետազոտությունը Գերմանիայում և ստորագրեց «Կրասնոդար» ՖԱ հետ անհատական պայմանագիրը:

Պայմանագրի ժամկետը 3,5 տարի է, այսինքն` մինչև 2013-2014 խաղաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստը «Կրասնոդարի» հետ միասին կմեկնի երկրորդ հավաքի, որը տեղի կունենա փետրվարի 2-16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: