31 հունվարի 2011 - 19:09 AMT
Հայ-վրացական սահմանին դադարել են բծախնդրություն ցուցաբերել հայկական ԱՊՊԱ կտրոնների հանդեպ

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրման կտրոնների առնչությամբ հայ-վրացական սահմանին ծագող միջադեպերի վերաբերյալ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Ավտոապահովագրման բյուրոյից, այժմ հայ-վրացական սահմանին վրացական մաքսային հսկողության աշխատակիցները վարորդներին չեն ստիպում կտրոնները հանել դիմապակուց:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերը, որոնք պարտադիր ապահովագրություն են անցել Հայաստանում, Վրաստան վերադառնալիս վրացական մաքսային հսկողության աշխատակիցների պարտադրմամբ հանում էին ապահովագրական կտրոնները: