31 հունվարի 2011 - 21:21 AMT
Հունվարի 31-ին Երևանում կայացավ «Հայաստանի շնորհալիներ-2010» համերգը

Հունվարի 31-ին Երևանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կայացավ «Հայաստանի շնորհալիներ-2010» համերգը: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես են եկել անցյալ տարի հանրապետական և միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներն ու պատանիները: Երեկոյին ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: