31 հունվարի 2011 - 21:39 AMT
Գևորգ Խաչիկյանը IBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն է

Նիդեռլանդահայ 22-ամյա բռնցքամարտիկ Գևորգ Խաչիկյանը (14-0-0 ԿՕ) նվաճեց IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը: Ինչպես հաղորդում է Championat.ru-ն, այս չեմպիոնական գոտու համար Խաչիկյանն իր ուժերը չափեց ռուս բռնցքամարտիկ Ալաուդին Մուրտազալիևի հետ (12-3-1 ԿՕ), որին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Բոլոր մրցավարները մենամարտին հատկացրած 10 ռաունդի արդյունքներով 96:94 հաշիվ ներկայացրեցին` հօգուտ Խաչիկյանի: Այդ բռնցքամարտիկների միջև մենամարտը կայացավ հունվարի 30-ին Նիդեռլանդներում: