1 փետրվարի 2011 - 14:19 AMT
Եկատերինբուրգում Ելցինի արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է

ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակը քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: Հեղինակը կարծում է, որ հուշարձանը մարմնավորում է 1990-ականների ոգին` հին հայացքների փլուզումն ու դեպի նոր կյանք առաջին քայլը: Հուշարձանը պատրաստվել է սպիտակ մարմարից: Հուշարձանը տեղադրվել է ՌԴ առաջին նախագահի անունը կրող փողոցում: Հուշարձանի բարձրությունը շուրջ 10 մետր է: Փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր կերպով բացել է հուշարձանը:

Գեորգի Ֆրանգուլյանը ռուսաստանաբնակ քանդակագործ է` ծնունդով Թբիլիսիից: Նա Արբատում Բուլատ Օկուջավայի և Նովոդևիչևի գերեզմանոցում` Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Ֆրանգուլյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բելգիայում: Նրա քանդակները ներկայացված են նաև Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում և այլուր: