1 փետրվարի 2011 - 16:05 AMT
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը Վրաստանի հետ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2011թ. փետրվարի 9-ին կայանալիք Վրաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ժամը 17:00-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը`

Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով «Միկա»

Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»

Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան

Արարատ Առաքելյան «Բանանց»

Հրայր Մկոյան «Միկա»

Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան

Աղվան Մկրտչյան «Միկա»

Կիսապաշտպաններ`

Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Էդգար Մալաքյան «Փյունիկ»

Արտակ Ալեքսանյան «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա

Հարձակվողներ`

Գևորգ Ղազարյան «Փյունիկ»

Էդգար Մանուչարյան «Փյունիկ»

Մարկոս Պիզզելի «Փյունիկ»

Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան