1 փետրվարի 2011 - 16:16 AMT
Օմար Սուլեյման. Եգիպտոսի նախագահը կարգադրել է նշանակել արտահերթ ընտրությունների օրը

Հետախուզության նախկին ղեկավար, այժմ Եգիպտոսի փոխնախագահ գեներալ Օմար Սուլեյմանը հայտնել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը կարգադրել է նշանակել արտահերթ ընտրությունների օրը և երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Եգիպտոսի նախագահն առաջարկում է անցկացնել որոշ նահանգների ղեկավարների մասնակի վերընտրություն, որտեղ քվեարկության արդյունքները կասկածի տակ են դրվում, հաղորդում է MIGnews.com-ը: