1 փետրվարի 2011 - 19:00 AMT
Հորդանանի թագավորը հետևեց Մուբարաքի օրինակին և լուծարեց կառավարությունը

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը երեքշաբթի օրը լուծարեց կառավարությունը և նոր վարչապետ նշանակեց: Կառավարության նոր ղեկավար դարձավ Մարուֆ Բահիտը, որն այդ պաշտոնում փոխարինեց Սամիր ար-Ռաֆայիին:

Հունվարի վերջին Հորդանանում կառավարության տնտեսական քաղաքականության և գնաճի դեմ զանգվածային ցույցեր տեղի ունեցան: